loader

Նախագահը հանդիպեց «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության ակցիայի մասնակիցների հետ (տեսանյութ)

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության գլխավորությամբ Մաշտոցի պուրակից մեկնարկել էր երթը դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ Արմեն Սարգսյանին նամակ հանձնելու նպատակով: 

Ակցիայի մասնակիցները պահանջում էին կամ ընդհանրապես դադարեցնել Ամուլսարի հանքի շահագործումը, կամ որոշ ժամանակահատվածով կասեցնել, որպեսզի հնարավոր լինի նոր ուսումնասիրություններ իրականացնել:

Մինչ երթի մեկնարկը ակցիայի կազմակերպիչները հայտարարեցին, որ իրենք փողոց չեն փակելու, քայլերթն ընթանալու է մայթերով: 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հանդիպեց ցուցարարներին: Վերջինս 3 կարևորագույն հարց առանձնացրեց.

«Ինձ համար՝ և՛ որպես քաղաքացու, և՛ որպես նախագահ 3 կարևորագույն խնդիր կա:

Մեկը մեր երկրի անվտանգությունն է: Եվ կարծում եմ՝ բոլորդ կհամաձայնեք, որ անվտանգությունը լայն իմաստով ոչ միայն բանակ է, ռազմարդյունաբերական կոմպլեքս, այլ նաև արտաքին հարաբերություններ: Երկրորդը՝ կրթությունն է, որովհետև մեր երկրի ապագան, ամեն ինչ կախված է լինելու քաղաքացիների մակարդակից, և ոչ միայն գիտական կրթության իմաստով, որ ստանում են դպրոցում, համալսարանում, այլև քաղաքացիականը, որ ստանում են փողոցում: Բայց ես հույս ունեմ, որ սա էմոցիոնալ պոռթկում չէր, և քաղաքացի լինելը միայն փողոցում արտահայտելը չէ, այլ այն, որ այդ կարծիքը պահես ողջ կյանքում»,-ասաց Սարգսյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս