loader

Արմեն Սարգսյան. Սահմանադրությունը պետք է փոխվի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Ամերիկայի ձայնին»:

Մենք չունենք հավասարակշռված Սահմանադրություն, այն պետք է փոխվի, նշել է Արմեն Սարգսյանը: 

«Խնդիրն այն է, որ մենք չունենք հավասարակշռված Սահմանադրություն: Մեր Սահմանադրությամբ հսկայական լիազորություններ են տրված կառավարությանն ու վարչապետին: Հայաստանում դա կոչում են «սուպերվարչապետություն» և պարոն Փաշինյանը առաջիններից էր խորհրդարանում, որ որպես ընդդիմության առաջնորդ քննադատում էր այս ամենը:

Իրական իշխանությունը պետք է բալանսավորվի խորհրդարանի, կառավարության և նախագահի գրասենյակի միջև: Այդ փոփոխությունները մեզ անհրաժեշտ են, քանի որ մեզ պետք չէ մի համակարգ, որը կայուն չի լինելու: Իրական իշխանությունը պետք է բաժանված լինի իշխանության երեք ճյուղերի միջեւ. առաջին հերթին խորհրդարանի, քանի որ սա խորհրդարանական հանրապետություն է, այնուհետև նախագահի գրասենյակի և վարչապետի գրասենյակի միջև:

Դուք չեք կարող արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ, եթե հասարակության խոշոր մասը դժգոհ է ընտրական օրենսգրքից: Սա նույնպես պետք է փոփոխվի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս