loader
Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Հայաստանում Մեծ Բրիտանիայյի դեսպանի կեցավայր

Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Հայաստանում Մեծ Բրիտանիայյի դեսպանի կեցավայր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ, այսօր այցելել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր` շնորհավորել դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին եւ դեսպանատան ամբողջ անձնակազմին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Նախագահ Սարգսյանը եւ դեսպան Ֆարնուորթը մեծապես կարեւորել են հայ-բրիտանական բազմոլորտ համագործակցության հետագա զարգացումը եւ վերահաստատել բարի կամքը՝ խորացնելու եւ ընդլայնելու միջպետական հարաբերություններն ու ժողովուրդների միջեւ բարեկամությունը։ 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս