loader
Արսեն Թորոսյանը կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով

Արսեն Թորոսյանը կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով թիվ 4՝ Նորք-Մարաշ, Կենտրոն և Էրեբունի ընտրատարածքներում: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում:

«Ներկայացնելու ենք մեր մոտեցումները, հեռանկարները, պլանները: Ընտրապայքարի մեջ մտնելու համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը շատ ձայներ բերելու համար է արվել: Իսկ ընտրություններից հետո պարզ կլինի՝ ո՞վ է պաշտոնավարելու կառավարությունում, ով՝ ԱԺ-ում»,- նկատեց Թորոսյանը:

Անդրադառնալով ԱԺ խորհրդարանական ընտրություններից հետո իր հետագա պաշտոնավարմանը՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ պատրաստ է շարունակել աշխատանքը նախարարի պաշտոնում:

«Պաշտոնավարման, նոր նշանակումների հարցը կքննարկվի ԱԺ ընտրություններից հետո ձևավորվող կառավարության ժամանակ»,- նշեց նա:

Հարցին՝ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն իր առաջադրումը պայմանավորում է նրանով, որ 30 տարվա վաղեմության խնդիր է լուծել, Արսեն Թորոսյանը քանի՞ տարվա վաղեմության խնդիր է լուծել, նախարարի պաշտոնակատարը կատակով պատասխանեց. «Ես էլ 28 տարվա»:

Նրա խոսքով՝ նոր Հայաստանում ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը և չարաշահումը տեղ չունեն որևէ ընտրության ժամանակ:

«Այս ընտրություններում պետք է որոշիչ լինի միայն քաղաքացու ձայնը»,- մատնանշեց նա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս