loader

Արսեն Թորոսյան. Դեղատոմսերի հարցը քննարկման փուլում է (տեսանյութ)

Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստից հետ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դեղերը դեղատոմսերով տրամադրելու հարցը քննարկվում է: 

«Երկու նյուանս է մնացել, որ ճշտենք մասնագիտական շրջանակների հետ, եթե ամեն ինչ իմ մտածած պլանով գնա՝ հավանաբար հուլիսի 1-ից և աշնանից մտնող ցանկերի մասով մեկ տարով երկարացում կլինի: Անկեղծ ասած, հակաբիոտիկների մասով մասնագետները հակված են թողնել ուժի մեջ, քանի որ դրա չարաշահումն ավելի լուրջ խնդիր է»,- ասաց նա:

Ամբողջական՝ «Հայաստան 24»-ի տեսանյութում:

Հեղինակ՝ Մարգարիտա Ղազարյան

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս