loader
Արտահերթ ընտրությունների անցկացումը թանկ հաճույք է. Արարատ Միրզոյան

Արտահերթ ընտրությունների անցկացումը թանկ հաճույք է. Արարատ Միրզոյան

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման համար գումար հատկացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ոստիկանությանն ու Արդարադատության նախարարությանը:

Հարցը զեկուցող արդարադատության նախարարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին պետք է հատկացնել 2,707.144.2 հազար դրամ: Կառավարության պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը կհատկացվի 10 մլն դրամ, իսկ ոստիկանությանը՝ 234,2 մլն դրամ:

Նիստը վարող առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նկատեց, որ ընտրությունների անցկացումը թանկ հաճույք է, հատկապես արտահերթ ընտրությունները: Նա հավելեց, որ բացի նշված գումարից, խորհրդարանական ընտրությունների անցկացման համար նաև  ֆինանսական աջակցություն է տրամադրվելու նաև միջազգային հանրության՝ տարբեր դոնոր պետություններից:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս