loader
Արտակ Զեյնալյանը հերքել է սոցցանցերում շրջանառվող լուրերը

Արտակ Զեյնալյանը հերքել է սոցցանցերում շրջանառվող լուրերը

ՀՀ Արդարադատության նախարարԱրտակ Զեյնալյանը հերքել է սոցցանցերում տարածված այն լուրերը, իբրև թե նախարարը ցանկանում է ՀՀ–ում օրինականացնել համասեռամոլությունը։

«Մտածում էի չարձագանքել անհիմն գրառումներին, բայց այս պարագայում չարձագանքելը որոշների մոտ իրենց սուտը առավել մեծ մասշտաբով տարածելու հնարավորություն է ընձեռում:

Հարգելիներս, ես ոչ այս շաբաթ, ո՛չ նախորդ ամսին և ոչ էլ ընդհանրապես իմ նախարար նշանակվելուց հետո Քրեական օրենսգրքում փոփոխություն անելու որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեմ եկել: Սոցիալական տիրույթում սկսված այս արշավն անհեթեթ ու անհիմն է»,– իր ֆեյսբուքյան էջում նշել է նախարարը։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս