loader
Գլխավոր դատախազի ունեցվածքն՝ ըստ հայտարարագրի

Գլխավոր դատախազի ունեցվածքն՝ ըստ հայտարարագրի

ՀՀ գլխավոր դատախազ, Իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Դավթյանը 1995 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը, որն ավարտել է 1999 թվականին։ Նույն թվականին ընդունվել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։ 2001 թվականին ավարտելով մագիստրատուրան` ընդունվել է նույն ֆակուլտետի ասպիրանտուրան։

Մասնագիտական գործունեություն

  • 2000-2006թթ. Արթուր Դավթյանը դասախոսել է Երևանի պետական համալսարանի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնում։
  • 2006-2007թթ. Արթուր Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ։
  • 2007-2008թթ.-ին ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ։
  • 2008-2012թթ. զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը։
  • 2012-2013թթ.-ին զբաղեցրել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ։
  • 2013-2016թթ. զբաղեցրել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնը։
  • 2016թ. հունիսի 22-ի ՀՀ նախագահի հրամանագրով Արթուր Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։
  • ՀՀ Ազգային ժողովի`15.09.2016 թվականի որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ։

Դավթյանը հայտարարագրեր է ներկայացրել և որպես Երևան քաղաքի դատախազ, և որպես ՀՀ գլխավոր դատախազ, և որպես գլխավոր դատախազի տեղակալ:

2013 թվականի տարեկան հայտարարագրում՝ ներկայացված 2014-ի փետրվարի 18-ին, որպես Երևանի դատախազ, Դավթյանը հայտարարագրել է շարժական գույք, որի տվյալները սակայն պաշտպանված են: Ներդրումների, փոխառությունների, անշարժ գույքի մասին տվյալները բացակայում են:

 

2013 թվական/ Երևանի դատախազ Տարեկան հայտարարագիր
Անձի դրամական միջոցները 

8,000,000.00 ՀՀ դրամ

Եկամուտները/ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ/ Գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը/ Այլ եկամուտներ     11,916,277.00    ՀՀ դրամ


2013 թվականի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում, որը Դավթյանը ներկայացրել է 2014 թվականի մարտի 5-ին՝ որպես Երևանի դատախազ, Դավթյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն, 1 բնակարան, 3 հողամաս: Վերջինս հայտարարագրել է VOLKSWAGEN TOUAREG 3.2 մակնիշի մարդատար մեքենա: 

 

2013 թվական/ Երևանի դատախազ Պաշտոնը ստանձնելու հայտարարագիր
Անձի դրամական միջոցները 8,000,000.00    ՀՀ դրամ
Եկամուտները/ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ/ Գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը/ Այլ եկամուտներ     14,986,040.00   ՀՀ դրամ
 

 

2014 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ Դավթյանը 8,000,000.00 ՀՀ դրամով օտարել է մարդատար մեքենան: Տվյալներ չկան անշարժ գույքի,մ ներդրումների, փոխառությունների մասին:

 

2014 թվական/ Երևանի դատախազ Տարեկան հայտարարագիր
Անձի դրամական միջոցները 15,000,000.00 ՀՀ դրամ
Եկամուտները/ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ/ Գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը/ Այլ եկամուտներ     17,944,930.00     ՀՀ դրամ
 

 

2015 թվականի տարեկան հայտարարագրում Դավթյանը հայտարարագրել է բացառապես դրամական միջոցները և եկամուտները:

 

2015 թվական/ Երևանի դատախազ Տարեկան հայտարարագիր
Անձի դրամական միջոցները 18,000,000.00 ՀՀ դրամ
Եկամուտները/ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ/ Այլ եկամուտներ     13,022,467.00    ՀՀ դրամ
 

 

2016 թվականին Արթուր Դավթյանը երեք հայտարարագիր է ներկայացրել: Դրանք մասին գրել ենք՝ ըստ ներկայացման տարեթվերի:

2016 թվականի հուլիսի 6-ին՝ որպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ներկայացրած հայտարարագրում, Դավթյանը նշել է, որ ունի անհատական բնակելի տուն, բնակարան, 3 հողամաս:

 

2016 թվական/ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Պաշտոնը ստանձնելու հայտարարագիր
Անձի դրամական միջոցները 18,000,000.00 ՀՀ դրամ
Եկամուտները/ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ/ Ստացված փոխառություններ (վարկեր) 16,824,032.00   ՀՀ դրամ
 

 

2016 թվականի՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում, որը Դավթյանը ներկայացրել է սեպտեմբերի 29-ին, նշված է, որ վերջինս պաշտոնապես ունի 1 անհատական տուն, 3 հողամաս: Վերջինիս փոխառությունները կազմել են 10000000.00 ՀՀ դրամ:

 

2016 թվական/ ՀՀ գլխավոր դատախազ Պաշտոնը ստանձնելու հայտարարագիր
Անձի դրամական միջոցները 28,000,000.00    ՀՀ դրամ
Եկամուտները/ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ/ Ստացված փոխառություններ (վարկեր)/ Գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը/Այլ եկամուտներ     40,290,073.00    ՀՀ դրամ
 

 

2016 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն Դավթյանը 19,000,000.00 ՀՀ դրամով օտարել է բնակարանը: Բարձրաստիճան պաշտոնատար անձի հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները կազմել են 10,000,000.00 ՀՀ դրամ:

 

2016 թվական/ ՀՀ գլխավոր դատախազ Տարեկան հայտարարագիր
Անձի դրամական միջոցները 8,000,000.00    ՀՀ դրամ
Եկամուտները/ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ/ Ստացված փոխառություններ (վարկեր)/ Գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը/Այլ եկամուտներ    44,969,189.00    ՀՀ դրամ
 

 

2017 թվականի տարեկան հայտարարագրից՝ ներկայացված 2018-ի մարտի 28-ին, պարզ է դառնում, որ Դավթյանը 43,000,000.00 ՀՀ դրամով ձեռք է բերել անհատական բնակելի տուն, իսկ 102,445.00 ՀՀ դրամով օտարել է հողամասը: 

 

2017 թվական/ ՀՀ գլխավոր դատախազ Տարեկան հայտարարագիր
Անձի դրամական միջոցները 8,000,000.00    ՀՀ դրամ
Եկամուտները/ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ/ Այլ եկամուտներ     15,809,013.00        ՀՀ դրամ
 
Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս