loader
Արթուր Սաֆարյանը հույժ գաղտնի փաստաթուղթ է հրապարակել ՀՅԴ ղեկավարներից մեկի վերաբերյալ (լուսանկար)

Արթուր Սաֆարյանը հույժ գաղտնի փաստաթուղթ է հրապարակել ՀՅԴ ղեկավարներից մեկի վերաբերյալ (լուսանկար)

Արթուր Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Շարունակում եմ ներկայացնել հայ յուդաների դաշինքի` կարճ ասած ՀՅԴ, ողջ իրական դեմքը, ԿԳԲ ագենտներ, դավաճաններ, ազգադավ գործունեություն, մի խոսքով դաշնակներ:

Լուսանկարում Հրայր Կարապետյան՝ ՀՅԴ անդամ 1990-ից, նախկինում ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ, ներկա պահին ՀՀ հյուպատոսն է Սանկտ-Պետերբուրգում և հաջորդը նրան վերաբերվող տեղեկանքը, որից պարզ է դառնում որ նա դեռևս Խորհրդային Հայաստանի ժամանակներում (հոկտեմբեր, 1987թ.) հավաքագրվել է ՊԱԿ-ի (ԿԳԲ) կողմից:

Եվ այսպես, ընկերներիս ներկայացնեմ մեր գլխավոր հերոսին՝ «Գոշ» մականունով պետանվտանգության գործակալին:

«Հույժ գաղտնի» վերտառությամբ 6071 համարով գրանցված տեղեկանքը, մեզ ավետում է, որ սույն գործակալը հավաքագրվել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի կողմից 1987թ. հոկտեմբերի 29-ին՝ «ազգայնական տրամադրություններ ունեցող անձանց» շրջանում աշխատանքներ տանելու նպատակով: Նա 1963թ. ծնված, Երևանի Հարավ-Արևմտյան Ա 3 թաղամասի բնակիչ Հրայր Կառլենի Կարապետյան է (անձնական գործ, No.16140):

Ուշագրավ զուգադիպություններ կան Հրայր Կարապետյանի և հոկտեմբերի 27-ի ոճրագործության գլխավոր կատարող Նաիրի Հունանյանի կենսագրությունների միջև. երկուսն էլ Երևանի Հարավ-Արևմտյան Ա 3 թաղամասի բնակիչներ են, երկուսն էլ ՀՅԴ-ին անդամագրվել են նույն՝ 1990 թվականին, երկուսն էլ գրեթե նույն ժամանակաշրջանում հավաքագրվել են անվտանգության մարմինների կողմից»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս