loader

Աշոտ Հակոբյան. Տրանսպորտի նախարարությանը վերաբերող խնդիրները քննարկման փուլում են (տեսանյութ)

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Աշոտ Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց այն լուրերը, որ ինքը եղել է էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանի համակուրսեցին է:

Խոսելով ոլորտի խնդիրների մասին` նախարարն ասաց.

«Խնդիրներն աստիճանաբար ներկայացվում են։ Ինձ թվում ա՝ ինֆորմացված եք, երեկ մենք ընդունեցինք տաքսու վարորդներին, ասել ենք, որ գրավոր հայտարարություններով իրենց բոլոր խնդիրները ներկայացնեն, որովհետև ոչ բոլոր խնդիրներն էին վերաբերում մեր ոլորտին, որպեսզի տարանջատվի։ Եվ տրանսպորտի նախարարությանը վերաբերող խնդիրների մասը արդեն քննարկման փուլում ա, մի մասը դեռևս ծրագրվում ա, որ պետք է քննարկվի»։

Մանրամասները՝ «Հայաստան 24»-ի տեսանյութում

Հեղինակ՝ Մարգարիտա Ղազարյան 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս