loader
Աշոտյան. Ռուս գործընկերների այցը Հայաստան կամրապնդի հայ-ռուսական հարաբերությունները

Աշոտյան. Ռուս գործընկերների այցը Հայաստան կամրապնդի հայ-ռուսական հարաբերությունները

Երևանում մեկնարկել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ ԴԺ ԴԽ միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ողջունեց հյուրերին և նշեց, որ երկու երկրների համաժողովների նիստերը դարձել են ավանդական միջոցառում:

«Խորհրդարանական երկխոսության այս ունիկալ ձևաչափն իր ուրույն ավանդն ունի հայ-ռուսական ռազմավարական երկխոսության մեջ: Ներկայացնելով մեր երկու պետությունների ժողովուրդներին՝ պատգամավորներն իրար հանդեպ արտահայտում են ինչպես բարեկամական զգացումներ, այնպես էլ պատրաստ են քննարկել աշխատանքային ամենադժվար հարցերը»,-նշեց Աշոտյանը:

Նա նաև հույս հայտնեց, որ ռուս գործընկերների այցը Հայաստան կամրապնդի հայ-ռուսական հարաբերությունները:

«Մենք ունենք շատ հագեցած ծրագիրէ 4 հիմնական թեմաներով: Դժվար է գերագնահատել հայ-ռուսական ռազամավարական համագործակցության կարևորությունը երկու երկրների քաղաքական օրակարգերում, որոնք ընդգրկում են ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային և երկկողմ հարաբերությունների հարցեր»,-հավելեց Աշոտյանը:


Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս