loader
Ավարտվեց ՀՅԴ-ի հետ Փաշինյանի հանդիպումը

Ավարտվեց ՀՅԴ-ի հետ Փաշինյանի հանդիպումը

Քիչ առաջ ավարտվեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ:

Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը նշեց, որ մտահոգություններ կային, որոնք պատգամավորներն ունեն Հայաստանի ապագայի հետ կապված:

«Բոլորի մտահոգությունը, ցանկությունն այն է, որ այս քաղաքական գործընթացում կուտակված պոզիտիվ էներգիան պետք է իր հետ բերի երկրի համար պոզիտիվ արդյունքներ», - նշեց նա՝ հավելելով, որ մտքեր են փոխանակել մոտեցումների փիլիսոփայության շուրջ, այն է՝ պետք է համագործակցության աշխատանքային, համերաշխային պայմաններ ստեղծել:

«Մաքուր քաղաքական խոսակցություն է եղել»,-նշեց նա:

Մարգարիտա Ղազարյան

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս