loader
«Այբ» կրթական հիմնադրամը անդրադարձել է Արայիկ Հարությունյանի հայտարարությանը

«Այբ» կրթական հիմնադրամը անդրադարձել է Արայիկ Հարությունյանի հայտարարությանը

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարել էր, որ Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակներում, որն իրականցվում է «Այբ» կրթական հիմնադրամի համաֆինանսավորմամբ, պետական բյուջեի գումարների ծախսման արդյունավետության վերաբերյալ արդյունքները պարզվել են, որը ոչ թե աուդիտ է, այլ ուղղակի ուսումնասիրություն:

Այդ առթիվ «Այբ» կրթական հիմնադրամը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է.

«Այսօր` կառավարության շենքից դուրս գալիս, լրագրողների հարցերին պատասխանելով, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակել է 2018 թ․ մայիսի 21-ի  N 373-Ա հրամանով  ««Այբ» կրթական հիմնադրամում «Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացում» ծրագրի նախնական և ընթացիկ արդյունքների համապատասխանության գնահատման ուսումնասիրության» որոշ արդյունքներ, բարձրաձայնել թվեր, տվել մեկնաբանություններ:

Հայտնում ենք,  որ «Այբ» կրթական հիմնադրամը նշված ուսումնասիրության նախնական կամ վերջնական որևէ արդյունք պաշտոնապես չի ստացել։ Ուստի, հիմնադրամը նաև հնարավորություն չի ունեցել արտահայտելու իր դիրքորոշումը, համաձայնությունը կամ անհամաձայնությունը։ Ստացվում է, որ հիմնադրամը փաստացի զրկվել է կարծիք կամ անհամաձայնություն հայտնելու, արդյունքները մեկնաբանելու, հետադարձ կապ տալու իր՝ օրենքով սահմանված իրավունքից։  

«Այբ» կրթական հիմնադրամը, հավատարիմ իր գործունեության թափանցիկությանը, նաև համոզված լինելով մեր պաշտոնական կայքում և նախարարությանը տրամադրված ֆինանական հաշվետվությունների և փաստաթղթերի արժանահավատությանը, որևէ կերպ չի ցանկանում մեկնաբանել նախարարի կողմից հնչեցված թվերը՝ հաշվի առնելով այն, որ ուսումնասիրության արդյունքները հիմնադրամին պաշտոնապես ներկայացված չեն։

Հ․Գ․ Եթե «իրողություն է փոխվել», և ուսումնասիրության արդյունքներին ուսումնասիրվող կառույցը տեղեկանում է սոցիալական ցանցերից, խնդրում ենք մեզ հուշել այն կայքը, որտեղ կարող ենք «լայք»-ով կամ «դիսլայք»-ով հայտնել մեր համաձայնությունը կամ անհամաձայնությունը՝ հրապարակված տվյալների վերաբերյալ»,-ասված է հայտարարության մեջ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս