loader

ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց. ուղիղ

Ազգային ժողովում արտահերթ նիստը մեկնարկեց: Օրակարգում ընդգրկված է 7 հարց, որոնց մի մասը քննարկվելու է երկրորդ ընթերցմամբ:

Օրակարգի հարցերից հասարակությանն առավել հետաքրքիր է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ճանապարհային կանոնների վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարել: Իսկ քաղաքացիներին զիջվող գումարի չափը մոտ 13,3 մլրդ դրամ է կազմում: Օրինագիծը կքննարկվի միաժամանակ և առաջին և երկրորդ ընթերցմամբ:

Օրակարգում է նաև «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը (առաջին և երկրորդ ընթերցում), որը վերաբերում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի կարգավորումներին:

Օրակարգում են նաև հետևյալ օրինագծերը.

- «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին (առաջին և երկրորդ ընթերցում),

- «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» (առաջին և երկրորդ ընթերցում), 

- «ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև՝ մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին,

- «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին,

- ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, (առաջին և երկրորդ ընթերցում):

Վերջին օրինագծով առաջարկվում է առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրել տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցության իրավունք:

Նշենք, որ գործող կարգավորումներով նախատեսվում է տարվա ընթացքում տրամադրել առնվազն երեք կարճատև և մեկ երկարատև տեսակցություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս