loader

Արարատ Միրզոյան. ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը երկիրը պետք է պատրաստ լինի (տեսանյութ)

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետներ դեռ հստակ չեն: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ ժամկետների մասին դեռ չի խոսի:

«Այո, մեր առաջնահերթություններից մեկն արտահերթ ընտրությունների անցկացումն է, բայց երկիրը պետք է դրան պատրաստ լինի: Օրինակ, Ընտրական օրենսգիրքը, ընտրական հանձնաժողովները, եթե մենք դրանով ենք գնում ընտրությունների, ապա արդյո՞ք դա է մեր ուզածը, արդյո՞ք ՀՀ քաղաքացիները կարողանում են այդ մեխանիզմներով, այդ օրենքով իրենց կամքն ամրագրել: Ես այդպես չեմ կարծում:

Ես թվարկեցի միայն երկուսը, սակայն հարակից ուղղությամբ բազմաթիվ անելիք կա: Մենք պետք է մշակենք մեխանիզմներ, որ գործարարները ոչ թե սահմանափակում ունենան, այլ՝ բիզնես գործունեության երաշխիք, և շահագրգիռ չլինեն քաղաքականության մեջ մտնելու հարցում, որ բիզնեսի անվտանգությունն ապահովեն: Պետք է մարդիկ հանգիստ զբաղվեն իրենց բիզնեսով և հետաքրքրված չլինեն գնալ մտնեն քաղաքականության մեջ»,- ասաց Արարատ Միրզոյանը:

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս