loader
ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի՝ ԸՕ փոփոխությունների փաթեթը քննարկելու

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի՝ ԸՕ փոփոխությունների փաթեթը քննարկելու

Երկուշաբթի օրը՝ ժամը 11։00-ին, ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի՝ կրկին քննարկելու և քվեարկելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«35 ստորագրությամբ մենք այս փաթեթը կհանձնենք քարտուղարություն, ինչը նշանակում է, որ միացավ ժամացույցը, և որ երկուշաբթի օրը կունենանք արտահերթ նիստ»,- նշեց նա։

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ կոչ արեց Հանրապետականին օգտագործել շանսը. «Հույս ունենք, որ ընդհանրապես մեր գործընկերները երկրորդ շանսը կօգտագործեն»։

Հարցին՝ արդյո՞ք վաղը քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին, Նաիրա Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ դա ֆորմալ առաջադրում է: Նա վստահեցրեց, որ «Ծառուկյան» դաշինքը, ինչպես իրենց մյուս գործընկներ «Ելք»-ը, չեն քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին:

«Թույլ կտանք, որ այն քաղաքական օրակարգը, որը ներկայացված է, այսինքն՝ 2 անգամ վարչապետ չի ընտրվում և ԱԺ-ին ինքնալուծարվում է, սպասարկվի»,- ասաց պատգամավորը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս