loader
ԱԺ-ն մերժեց կաթողիկոսի անվտանգության պահպանման վերաբերյալ օրենքի նախագիծը

ԱԺ-ն մերժեց կաթողիկոսի անվտանգության պահպանման վերաբերյալ օրենքի նախագիծը

28 կողմ, 0 դեմ,1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն չընդունեց այսօր քվեարկության դրված «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պատգամավորներին հիշեցրեց, որ ինչպես ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կաթողիկոսի անվտանգությանը, եթե ինչ-որ բան սպառնա, Կառավարությունն իր հայեցողությամբ կձեռնարկի անվտանգության պահպանման հատուկ միջոցներ։ Նրան հակադարձեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և նշեց, որ սա այն հարցն է, որի վերաբերյալ պետք է եթե-ներով չխոսել: Եվ կոչ արեց գործընկերներին կողմ քվեարկել օրենքի նախագծին:

«Թեև, Պետական պաշտպանության մասին օրենքը ապահովում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց անվտանգությունը, սակայն հայ եկեղեցուն պետք է այս հարցում տալ բացառիկ իրավունք, և այս հարցը չի կարող մնալ Կառավարության հայեցողությանը»,- ասաց Շարմազանովը:

Թեժ բանավեճերից հետո, երբ նախագիծն օրենքի ուժ չստացավ, Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր: Հայ ժողովրդին պետք է հստակ պատասխան տան այն ուժերը, որոնք սնում են աղանդավորությունն ու սեռական փոքրամասնությունների՝ «գոմիկների» քարոզը՝ երկրորդական դարձնելով եկեղեցու պատասխանատվությունը: Հայկը չի կարող պարտվել Բելին»:

Ապա ԱԺ փոխնախագահը լքեց նիստերի դալիճը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում էր «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունն ապահովել այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի անվտանգությունը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս