loader
ԱԺ-ն մի շարք օրինագծեր ընդունեց

ԱԺ-ն մի շարք օրինագծեր ընդունեց

Այսօր ԱԺ-ն ընդունեց նախօրեին քննարկված բոլոր օրինագծերը:

Մասնավորապես, առաջին ընթերցմամբ ընդունվեցին հետևյալ օրինագծերը.

  1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և հարակից օրինագծերի փաթեթը,
  2. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և հարակից օրինագծերի փաթեթը,
  3. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
  4. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
  5. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»:

Երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին հետևյալ օրինագծերը.

  1. «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,
  2. «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,
  3. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,
  4. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին,
  5. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
  6. «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
  7. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
  8. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից փաթեթը,
  9. «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,
  10. Հաշվեքննիչ պալատի մասին,
  11. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը:
Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս