loader
ԱԺ-ն ընդունեց եզդիների ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարությունը

ԱԺ-ն ընդունեց եզդիների ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարությունը

Այսօր Ազգային ժողովը 91 կողմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունեց «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» հայտարարության նախագիծը:

Սա այն բացառիկ դեպքերից է, երբ ԱԺ 4 խմբակցությունները հանդես են գալիս որպես նախագծի հեղինակներ:

Նախօրեին հայտարարության նախագիծը ներկայացնելիս հիմնական զեկուցող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ, եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը նշել էր, որ նախագիծը նպատակ է հետապնդում խորհդարանի մակարդակով եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը դատապատել՝ կանխելով հետագայում նման երևույթների դրսևորումները այլ ժողովուրդների նկատմամբ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս