loader

ԱԺ-ն ընտրում է Բարձրագույն դատական խորհրդի անդամներին (ուղիղ)

Հայաստանի Ազգային ժողովում ընթանում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունը:

Հիշեցնենք, որ ԲԴԽ 10 անդամներից 5-ին ընտրում է խորհրդարանը, մյուս 5-ը կլինեն դատավորներ:

Նշենք, որ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններն ԱԺ կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են՝ առաջին պաշտոնում՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, երկրորդ պաշտոնում՝ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանին, երրորդում՝ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանին, 4-րդում՝ փաստաբան Հայկ Հովհաննիսյանին, և 5-րդում՝Երևանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյանին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս