loader
ԱԺ նախագահի դիտարկմամբ՝ բյուջեն ոգևորիչ է և մտահոգիչ է

ԱԺ նախագահի դիտարկմամբ՝ բյուջեն ոգևորիչ է և մտահոգիչ է

«Բոլորս էլ գիտակցում ենք, որ դանդաղելու ժամանակ չունենք, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է լինել ավելի հետևողական ու սկզբունքային», 2018 թվականի պետբյուջեի վերջնական տարբերակի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Մենք իրավունք չունենք հանգիստ շունչ քաշելու՝ մխիթարվելով, թե միջազգային ֆինանսական ճգնաժամն այլևս հետևում է, թե մենք զսպեցինք այդ ճգնաժամի հնարավոր բարդ հետևանքները, թե աշխարհաքաղաքական այս կամ այն թնջուկը հանգուցալուծվում է և այլն: Պետք է ամուր հիմքեր ստեղծենք տնտեսական առաջընթացի, բարեկեցության ու լավատեսության համար», - նկատեց Բաբլոյանը:

ԱԺ նախագահի դիտարկմամբ՝ բյուջեն ոգևորիչ է, քանի որ դրանում տնտեսական վերելքին միտված հստակ ծրագիր կա, մտահոգիչ է, որովհետև բյուջեի նախագիծը պակաս առատաձեռն է սոցիալական ոլորտի, մասնավորապես, կրթության ու առողջապահության հանդեպ:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս