loader
ԱԺ-ը նիստը կրկին չկայացավ

ԱԺ-ը նիստը կրկին չկայացավ

Ազգային ժողովի նիստն այսօր կրկին չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով: Նիստի օրակարգում ներառված է ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ դատախազության միջնորդությունը:

Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է, որ 53 պատգամավոր գրանցված լինի, սակայն ներկա էր 8 պատգամավոր։

Նշենք, որ դեկտեմբերի 4-ին և 5-ին խորհրդարանում այդպես էլ չհաջողվեց քվորում ապահովել և նիստ գումարել: 

Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանը ներգրավել է որպես մեղադրյալ և մեղադրանք է առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս