loader
ԱԺ փոխնախագահներ ընտրվեցին Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը և Վահե Էնֆիաջյանը

ԱԺ փոխնախագահներ ընտրվեցին Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը և Վահե Էնֆիաջյանը

ԱԺ-ն ընտրեց փոխնախագահներ: Ազգային ժողովի փոխնախագահներ են ընտրվել Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը և Վահե Էնֆիաջյանը: Այդ մասին քիչ առաջ հայտարարեց ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:

109 կողմ, դեմ՝ 20 ձայնով «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Ալեն Սիմոնյանն ընտրվեց Աժ նախագահի տեղակալ: ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակեց, որ ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 130-ը: Անվավեր ճանաչվել է 1 քվեաթերթիկ:

Լենա Նազարյանի օգտին գրանցվել է 124 քվե, դեմ՝ 3 ձայն: ԲՀԿ-ի թեկնածու Վահե Էնֆիաջյանի օգտին գրանցվել է 108 ձայն, իսկ «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Մանե Թանդիլյանի թեկնածությանը կողմ են քվեարկել 19 պատգամավոր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս