loader
ԱԺ-ում կրկին քվորում չկա

ԱԺ-ում կրկին քվորում չկա

Ազգային ժողովում մեկնարկել է քառօրյա նստաշրջանը, սակայն այսօր էլ քվորում չկա: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է, որ 53 պատգամավոր գրանցված լինի:

 Քառօրյա նստաշրջանի օրակարգում ներառված է պատգամավոր Արամ Հարությունյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ դատախազության միջնորդությունը:

Նշենք, որ արդեն 5-րդ օրն է, ինչ ԱԺ նիստում քվորում չի ապահովվում:

Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանը ներգրավել է որպես մեղադրյալ և մեղադրանք  է առաջադրել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար՝  190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս