loader
«Ազատամարտիկների դաշինքի» հայտարարությունը

«Ազատամարտիկների դաշինքի» հայտարարությունը

«Ազատամարտիկների դաշինքը» երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տարածել է հայտարարություն.

«Իշխանությունների վերջին օրվա վարքագիծը մեզ մոտ լուրջ մտավախություն է առաջացրել, որ փորձ է արվում համաժողովրդական շարժման հաղթանակը բռնի ուժային միջոցներով ի չիք դարձնելու եւ Սերժ Սարգսյանի հրաժարականն օգտագործելու Հանրապետական կուսակցության քրեաօլիգարխիկ իշխանությունը պահպանելու համար: Ուստի Ազատամարտիկների դաշինքը կոչ է անում ԲՈԼՈՐ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ Մեկ մարդու պես ինչպես միշտ, այնպես էլ այս ճակատագրական պահին կանգնել ժողովրդի կողքին

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ.

Չգնալ արկածախնդրության եւ գործընթացները չտանել բախումների եւ ուժային հանգուցալուծման: Հակառակ պարագայում զարգացումների ողջ պատասխանատվությունը մնալու է գործող իշխանության եւ Հանրապետական կուսակցության վրա»,- նշված է հայտարարության մեջ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս