loader

«Ազատազրկման դատավճիռ Ժիրայր Սեֆիլյանի և այլոց նկատմամբ. իրավապաշտպանների գնահատականը» (ուղիղ)

Մարտի 21-ին, ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունենալու քննարկում «Ազատազրկման դատավճիռ Ժիրայր Սեֆիլյանի և այլոց նկատմամբ. իրավապաշտպանների գնահատականը» թեմայով:

Բանախոսներն են՝

Տիգրան Հայրապետյան, Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան

Արայիկ Պապիկյան, Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան

Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկայն կոմիտեի նախագահ

Մարտի 20-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հրապարակեց ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի դատավճիռները:

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամիս ազատազրկման, Գևորգ Սաֆարյանը՝ 4, միասնական պատիժը՝ 5,5 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 4,6 տարի, Ներսես Պողոսյանը՝ 3,6 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3, Գալուստ Գրիգորյանը՝ 3.5 տարի, Հովհաննես Պետրոսյանը 2 տարի ժամկետով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս