loader
Ազգային ժողովը 6 նոր պատգամավոր ունի

Ազգային ժողովը 6 նոր պատգամավոր ունի

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում որոշվել է անվավեր ճանաչել Ազգային ժողովի «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուի գրանցումը:

«ՀՀ ազգային ժողովի նախագահից ստացվել է գրություն և արձանագրություն ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի լիազորությունները դադարած համարելու մասին, որը պայմանավորված է  նրա՝ վարչապետի պաշտոնը ստանձնելով: Նիկոլ Փաշինյանի մանդատը կհասնի «Ելք» դաշինքի ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Ալեն Ռոբերտի Սիմոնյանին»,-ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

ԿԸՀ որոշմամբ, ԱԺ «ելք» խմբակցության մանդանտները բաժին են հասել Հովիկ Աղազարյանին (թիվ 1 ընտրական տարածք), Հրաչյա Հակոբյանին (թիվ 3 ընտրական տարածք), Ալեն Սիմոնյանին (թիվ 4 ընտրական տարածք):

«Ելք» խմբակցության պատգամավոր և Արդարադատության նախարար նշանակված Արտակ Զեյնալյանի մանդատը բաժին է հասել Հայկ Կոնջորյանին:

Դադարեցվել են նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանի պատգամավորական լիազորությունները: Նրա փոխարեն մանդատ է ստացել նույն թիվ 13 ընտրական տարածքում ՀՀԿ ցուցակում առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Հակոբ Հակոբյանին:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի փոխարեն պատգամավոր է դարձել ՀՅԴ ցուցակում հաջորդ թեկնածուն՝ Ռուզան Առաքելյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս