loader
Բացի հեղափոխության ցուցակը լինելուց, պետք է լինեն տարբեր ոլորտներում հայտնի գործիչներ. Միրզոյան

Բացի հեղափոխության ցուցակը լինելուց, պետք է լինեն տարբեր ոլորտներում հայտնի գործիչներ. Միրզոյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում պետք է լինի իսկապես հեղափոխության քաղաքական թիմը, «ՔՊ»-ի կորիզը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Նրա կարծիքով՝ առաջնային շարքերում կլինեն գործադիրում ընդգրկված անձինք, ինչպես նաև կլինեն մարդիկ, որոնք «ՔՊ»-ից չեն:

«Այսինքն, բացի հեղափոխության ցուցակը լինելուց, պետք է լինի ներառական ցուցակ՝ ընդգրկի տարբեր ոլորտներում հայտնի գործիչների»,- նման տեսակետ հայտնեց Միրզոյանը:

Նա չբացառեց, որ ցուցակում կարող են լինել նաև ապամոնտաժվող բարիկադներից այն կողմ գտնվող մարդիկ:

«Ենթադրում եմ, որ լինելու է «Իմ քայլը» դաշինքը, գուցե լինեն նաև գործիչներ, ովքեր տարբեր ժամանակներում եղել են բարիկադների մյուս կողմում: Ներառական պետք է լինի ցուցակը: Մենք ասել ենք, որ մեր ձեռքը մեկնած է, մենք չենք կարող մերժողական հասարակություն կառուցել՝ խոսելով այն մասին, որ ուզում ենք նոր Հայաստանն ավելի լավը լինի, մենք չենք վերացնում իրենց Հայաստանը և սարքում մեր Հայաստանը, նոր Հայաստանի մեջ իրենք էլ են մտնում»,- ասաց նա:

Ամփոփելով քաղաքական ուժերի հետ հանդիպման արդյունքները՝ Միրզոյանը փոխանցեց, որ քննարկումներն արդյունավետ են:

«ՀՅԴ-ի հետ քննարկման ժամանակ ի հայտ են եկել որոշակի կոնցեպտուալ տարաձայնություններ: Մեծամասամբ խնդիր չկա, բայց մեկ-երկու առանցքային հարցում ՀՅԴ-ի պատգմավորները համաձայն չեն մեզ հետ»,- նշեց նա:

Լրագրողի դիտարկմանը, որ մինչ քննարկումը «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասել էր, թե խնդիր է տեսնում, որ առաջարկվող փոփոխություններով չի լինելու ռեյտինգային ընտրակարգ, Արարատ Միրզոյանն ասաց, որ «Ելք»-ում հակասություններ չկան:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս