loader
Բաղդասարյան. Իմ հարստությունը չի ավելանում

Բաղդասարյան. Իմ հարստությունը չի ավելանում

«Մենք չենք ժխտում վիճակագրական տվյալները, ասում ենք, որ ունենք խնդիրներ, որոնք հաղթահարելու համար պետք է գործիքներ կիրառենք: Այն նպատակները, ծրագրային դրույթները, որոնք ներդրված են, խոսքը նաև աղքատության կրճատման մասին է, մենք պետք է լուրջ աշխատանք տանենք դրանց ուղղությամբ: Մենք չենք ժխտում, որ կա նման երևույթ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով աղքատության մասին ԱՎԾ տվյալներին, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն 10 տարուց ավել է իշխանություն է, հնարավո՞ր է այդ գործիքները, որոնք նպաստելու են աղքատության կրճատմանը, չեն կիրառվում, կամ ՀՀԿ-ն դրանք լավ չի փնտրում, Բաղդասարյանն արձագանքեց.

«Ես խնդրում եմ մեր փնտրածներին չկասկածեք, նայեք հարցը համեմատության դաշտում: Եթե դուք այլ երկրներից օրինակներ կբերեք, որտեղ 2000թթ.-ից հետո, անկախությունից հետո բարվոք է, և այդ բարվոքությունը ցայտուն երևում է, մենք կասենք, որ այդ գործիքները լավ չենք կիրառում: Սա ընդհանուր տենդենց է: Դուք լավ չեք ուսումնասիրել, ուսումնասիրեք հարցը: Կա՞ն երկրներ որտեղից չեն գնում այլ երկրներ: Նայեք Ֆրանսիայի, Շվեյցարիայի արտագաղթը»: Այն հարցին, թե ինչո՞ւ են իշխանավորների հարստացման տեմպերն ավելանում, Բաղդասարյանը նշեց, որ իշխանավորներից մեկն էլ ինքն է, բայց իր հարստությունը չի ավելանում:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս