loader
Բաղդասարյան. Փաստաբանները փաստացի տեռորի մեջ են

Բաղդասարյան. Փաստաբանները փաստացի տեռորի մեջ են

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում փետրվարի 14-ին, «Սասնա ծռերի» գործով դատական  նիստը կրկին հետաձգվեց փաստաբանների գործադուլի պատճառով:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ նման վիճակը այլևս չի կարող շարունակվել և դատարանը միջոցներ կձեռնարկի դատաքննությունը նորմալ հունով անցկացնելու համար:

«Փաստաբանների գործողությունները չեն բխում արդարադատության շահերից և դրանից ելնելով դատարանը պետք է որոշակի գործողություններ ձեռնարկի, հետագայում նման դեպքերից խուսափելու համար: Մենք կդիմենք հանրային պաշտպանի գասենյակ, որպեսզի  հանրային պաշտպաններ ներգրավենք դատական նիստերը նորմալ շարունակելու համար»,- հայտարարեց դատավոր Մակյանը:

Նշենք,  որ «Սասնա ծռերի» անդամները հրաժարվել էին դատական նիստ անցկացնել իրենց պաշտպանների բացակայության պայմաններում:

Պաշտպան Հարություն Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ առանց պաշտպանների հնարավոր չէ դատական նիստը շարունակել, քանի որ փաստաբանները գործադուլի մեջ են:

«Փաստաբանները փաստացի տեռորի մեջ են և իրենց իրավունքներից օգտվելով գործադուլ են անում: Մենք որևէ փաստարկ չունենք, որ հենց էս գործի առնչությամբ են տուգանքների դրույթը մտցրել, քանի որ հենց այս դատավարությամբ սկսվեցին ճնշումները փաստաբանների նկատմամբ , այլապես թող 1 տարի առաջ այդ օրենքը ընդունեին: Թող օրենսդիրները հանեն այդ դրույթը, մենք էլ կարողանանք  նորմալ շարունակել մեր աշխատանքը: Ես նույնպես գտնվում եմ գործադուլի մեջ, եկել եմ այս հայտարարությունը անելու համար»,-ասաց Հարություն Բաղդասարյանը և լքեց դատական նիստերի դահլիճը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց  փետրվարի 21-ին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս