loader
Բաղդասարյան. Վարչապետի ընտրությանը ոչինչ չի կարող խանգարել

Բաղդասարյան. Վարչապետի ընտրությանը ոչինչ չի կարող խանգարել

«Ես իմ աշխատանքային ժամին՝ 9:00-ին,  եկել և անարգելք մտել եմ  ԱԺ»,-խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ շատ նորմալ է վերաբերում ակցիային:

«Շատ նորմալ եմ վերաբերում խաղաղ երթերին, ցույցերին: Սա դրսևորման ձև է, որով մեր քաղաքական գործընկերները գծել են իրենց ճանապարհային քարտեզը: Եթե գործեն օրենքի շրջանակներում, ապա որևէ խոչընդոտ չի լինի, և մենք շատ համբերատար և հարգանքով կվերաբերվենք նրանց ակցիային»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Հանրային ռադիոյի շենք ներխուժմանը՝ Բաղդասարյանը նշեց, որ դրա գնահատականը կտան իրավապահ մարմինները:

«Սա քաղաքական պրոցես է, ժողովրդավարության հաստատման ևս մի քայլ է»,-նկատեց նա:

Բաղդասարյանը հնարավոր չի համարում, որ ապրիլի 17-ին որևէ բան կխոչընդոտի վարչապետի ընտրության գործընթացին:

«Մեր շենքն Ազգային ժողովն է և վայրը փոխելու խնդիր չկա»,-հավելեց ՀՀԿ-ական ներկայացուցիչը:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս