loader

Բաղդասարյան. Արցախում էլ պետք է փոփոխություններ լինեն. Ուրիշ բան՝ մտահոգիչ է, որ Զարուհի Փոստանջյանն է այնտեղ

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է Ստեփանակերտում այս օրերին տեղի ունեցող իրադարձություններին.

«Ընդհանրապես Ղարաբաղում ինչ կատարվում է՝ մեզ մոտ, հասկանալի պատճառներով, մտահոգություններ է առաջացնում։ Կոնկրետ այս դեպքում, կարծում եմ, մտահոգությունները մի փոքր չափազանցված են, որովհետև Արցախում մարդիկ շատ լավ հասկանում են, արտաքին վտանգները գիտակցում են, ու այդ դեպքում ցուցարարները անմիջապես մի կողմ են դնելու տարաձայնությունները ու հայտնվելու են կողք կողքի՝ խրամատի նույն կողմում»։

Բաղդասարյանը շարունակում է.

«Այնտեղ էլ պետք է փոփոխություններ լինեն։ Ուրիշ բան՝ ինձ համար ավելի մտահոգիչ է, որ Զարուհի Փոստանջյանն է այնտեղ։ Ընդհանրապես այս վիճակում կողքից ուժեր կհայտնվեն, որոնք կցանկանան պղտոր ջրում ձուկ բռնել, և դա անթույլատրելի է։ Ես, հակառակը, այն կարծիքին եմ, որ լավ կլինի՝ կողքից չխանգարեն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս