loader
Բլից-վիրտուալ հարցազրույց Աղվան Հովսեփյանի հետ. Ռետրո

Բլից-վիրտուալ հարցազրույց Աղվան Հովսեփյանի հետ. Ռետրո

- Պրն Հովսեփյան, ի՞նչ կասեք ձեր մոտալուտ պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ: 

- Դրանք ոչ իրավաչափ, ակնհայտ սուտ եւ քրեորեն հետապնդելի տեղեկություններ են: Ինձ պաշտոնանկ չեն անելու, ուրիշ բան են անելու... 

- Կոնկրետ ի՞նչ: 

- Այդ արարքը նախատեսված է Քրեական օրենսգրքի «պետականության հիմքերից մեկին բռնությամբ ժերտվա տալու մասին» հոդվածի «դ» կետով: 

- Ինչո՞ւ հատկապես «դ» կետով: 

- Որովհետեւ դաժանաբար են ժերտվա տալու... 

- Այսինքն` իզուր էլ այդքան չարչարվեցիք, այդքան մարդկանց համար հոդվածներ նկարեցիք, մեղադրանքներ հորինեցիք... Դա հսկայական մտավոր ճիգեր էր պահանջում... 

- Նաեւ ֆիզիկական: Էդքան ոզնի սվառկա անելը հեշտ բան չի: Մինչեւ հիմա աչքերս մրմռում են: Եվ չկա մեկը, որ գնահատի իմ տիտանական աշխատանքը... 

- Այո, ազնիվ բան չէ: Բա ինչո՞վ եք զբաղվելու պաշտոնանկությունից... ներողություն` «դ» կետի իրագործումից հետո: 

- Զբաղվելու եմ հանրօգուտ աշխատանքով: 

- Բայց ինչո՞ւ որոշեցին հենց ձեզ ժերտվա տալ: 

- Ծախսը քիչ է: Տեսեք, կաբինետիս վերեւում գրված է «գլխավոր դատախազ»: Այ այդ «դատախազ» բառի առաջին չորս տառը պոկում են, կպցնում են «ն» եւ «ո» տառերը, եւ վերջ, նոր ցուցանակ պետք չէ: 

Այո, լավ բան չստացվեց... Լավ, անցնենք անձնական հարցերին: Ո՞րն է ձեր սիրած ուտելիքը: 

- Սրսուռ կարտոլ: 

- Ձեր սիրած խմիչքը: 

- Իհարկե հայկական արեւաշող կոնյակ: Բայց արաղ եմ խմում: 

- Ձեր սիրած գիրքը: 

- ՀՀ քրեական օրենսգիրքը: 

- Հաճա՞խ եք օգտվում այդ գրքից: 

- Չէ, կարդալու համար չեմ ասում: Սեղանիս ոտքը ճոճվում էր, դրել եմ տակը: 

- Ձեր սիրած երգը: 

- «Ջան իմ չքնաղ Ապարան»: 

- Բայց այդպիսի երգ չկա... 

- Չկա` կպատվիրենք: 

- Ձեր սիրած ֆիլմը: 

- «Կովկասի գերուհին»: 

- Հատկապես ո՞ր մասն է ձեզ դուր գալիս: 

- Գլխավոր հերոսի տրանսպորտային միջոցը: 

- Ձեր հոբբին: 

- Էլ հոբբի մնա՞ց...

«Չորրորդ իշխանություն», Հուլիսի 1 2008թ.,

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս