loader
Բողոքի ակցիաներ Վանաձորում

Բողոքի ակցիաներ Վանաձորում

Այսօր կեսօրից բողոքի ակցիաներ են սկսվել Վանաձորում, հաղորդում է Ազատությունը:

Ցուցարարները Վանաձորի գլխավոր փողոցի երկայնքով նախ փոքրիկ ավտոերթ իրականացրեցին։

Վանաձորի Մանկավարժական համալսարանի, Թատերական ինստիտուտի, Երաժշտական ուսումնարանի և Տարածաշրջանային քոլեջի որոշ ուսանողներն էլ դասադուլ են սկսել։

Տարածաշրջանային քոլեջի շենքի մոտ ցուցարարները ակցիա իրականացրեցին կոչ անելով ներսում գտնվող ուսանողներին միանալ իրենց դասադուլին, սակայն դռները ներսից կողպված էին՝ տնօրինությունը թույլ չէր տալիս ուսանողներին դուրս գալ շենքից։

Ցուցարարների վանկարկումներին, թե սա բանտ է, հակաօրինական է, տնօրինությունից արձագանք չեղավ, թեև պատուհանից երևում էր, թե ինչպես է տնօրենը շրջում միջանցքներով։

Ցուցարարները քոլեջի մոտից շարժվեցին դեպի Մխիթար գոշ համալսարան, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, այնուհետև կգնան Վանաձորի հրապարակ, որտեղ բողոքի ակցիաներ կիրականացնեն:

Հիշեցնենք. Գյումրիում փակ է Շիրակի մարզպետարան տանող ճանապարհը՝ Գ. Նժդեհ փողոցը, ի աջակցություն Երևանում տեղի ունեցող զարգացումների:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս