loader

Բողոքի գործողությունները շարունակվում են (ուղիղ)

Այսօր «Իմ քայլը» նախաձեռնությունը բողոքի գործողությունները սկսելու է ժամը 12:00-ից, Հանրապետության հրապարակում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

«Վաղը առավոտից նոր թափով և ծավալներով շարունակվում են գործադուլները, դասադուլները։ Եվս մի քայլ ենք անում և ավարտին հասցնում այս պատմությունը»,- ասել է նա և հավելել. «Ես ինքս գործողությունները կսկսեմ ժամը 12:00-ից, կատարելու եմ ճանապարհների, կամուրջների շրջափակում։ 80 բեռնատար է հավաքվել Երևան-Սևան մայրուղու վրա, կոչ եմ անում մտնել Երևան և շրջափակել բոլոր փողոցները, որ հնարավոր է շրջափակել։ Ինքս կսկսեմ Լամբադա կամրջի սկզբնամասից»։

Նա կոչ է արել բոլոր վարորդներին ժամը 12:05-ից բոլոր մեքենաները ամբողջ հանրապետության տարածքում քսան րոպեով ուղղակի կանգնեցնել և դադարեցնել երթևեկությունը։

Ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում կրկին հանրահավաք տեղի կունենա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս