loader
Բոլոր գերատեսչությունների համար 30 տոկոս հավասար ֆոնդ ենք սահմանել. Նիկոլ Փաշինյան

Բոլոր գերատեսչությունների համար 30 տոկոս հավասար ֆոնդ ենք սահմանել. Նիկոլ Փաշինյան

2019 թվականի համար ՊԵԿ պարգևավճարների ֆոնդը ուղիղ կիսով չափ կրճատվել է: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ փոխարենն այլ փոփոխություններ են արել:

Վարչապետը հայտնեց, որ բոլոր գերատեսչությունների համար 30 տոկոս հավասար ֆոնդ են սահմանել:

«Ես հույս ունեմ, որ այս պրոցեսը մինչև վերջին անկյունը կբացվի, այսինքն՝ կիմանանք բոլորս ով ինչքան է ստացել, երբ է ստացել, հետո խորհրդարանում մենք կունենանք քննարկում, թե ինչպես ենք վարվում այս վիճակի հետ: Այս քննարկումների արդյունքում մենք կնայենք, թե որտեղ ենք սխալվել և ինչ պետք է անենք այդ սխալն ուղղելու համար»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով պարգևավճարներին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ես չգիտեմ՝ նախկինում կար մարզպետ, որի համար իր 400.000 կամ 600.000 դրամ աշխատավարձը կարևոր էր, թե՝ չէ, բայց կարող եմ ասել, որ այսօր ՀՀ մարզպետների 90 և ավելի տոկոսի համար այդ աշխատավարձը կարևոր է»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս