loader
Ծառուկյանը տոկոսի համար ո՛չ դոշ է ծեծելու, ո՛չ ժողովրդին խնդրելու է

Ծառուկյանը տոկոսի համար ո՛չ դոշ է ծեծելու, ո՛չ ժողովրդին խնդրելու է

ԲՀԿ ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նա: Մեկնաբանելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է անջատ լինեն, Ծառուկյանն ասաց. «Այսօր Ամերիկայի պես երկրում ամենախոշոր սեփականատեր Դոնալդ Թրամփն է երկիրը ղեկավարում և նրա օրոք գործազրկությունն ամենացածր տոկոսի վրա է»:

Գագիկ Ծառուկյանը կրկին նշեց, որ եթե զգա ժողովրդին ինքը քաղաքականության մեջ այլևս պետք չէ, նույն պահին էլ որևէ քաղաքական գործընթացի չի մասնակցի: ԲՀԿ ցուցակն արդեն պատրաստման փուլում է: Ծառուկյանի խոսքով՝ բան չի մնացել, որ այն վերջնական տեսքի բերեն:

Լրագրողները հետաքրքվեցին, թե կուսակցության ղեկավարն ի՞նչ կանխատեսում ունի՝ ԱԺ արտահերթ ընտրություններին քանի՞ տոկոսի շեմը կհաղթահարեն:

«Ծառուկյանը տոկոսի համար ո՛չ դոշ է ծեծելու, ո՛չ ժողովրդին խնդրելու է: Ծառուկյանը ներկայացնելու է իր ծրագիրը: Ասելու եմ՝ ձեր ցավը տանեմ, ես իմ թիմով կարող եմ սա անել, ինչքան եք վստահում, այնքան էլ կարող եմ անել: Կվստահեք և կպահանջեք: Ես դրանով ո՛չ ճանաչում եմ ձեռք բերելու, ո՛չ էլ ինչ-որ բանի տեր եմ դառնալու: Ասել եմ, որ մարդը ճանաչված է, ուզում է իր հնարավորություններն օգտագործել ժողովրդի համար, դուք եք որոշողը»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:

Հարցին՝ արդյո՞ք կմասնակցեն դաշիքնով, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ քննարկելու են, թե դաշինքն իրենց ինչ է տալու:

«Այսօր բոլորն էլ կուսակցական են, ամբիցիաներն այնքան մեծ են, որ ում հետ խոսում են, ասում են՝ 15-20 տոկոս ձայն ունեն, մեզ հետ ի՞նչ գործ ունեն, թող գնան, այդ ձայները հավաքեն»,- ասաց Ծառուկյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս