loader
Չեմ կարծում, որ միայն պարոն Գրիգորյանը պետք է պատասխան տա տեղի ունեցածի համար. Մարուքյան

Չեմ կարծում, որ միայն պարոն Գրիգորյանը պետք է պատասխան տա տեղի ունեցածի համար. Մարուքյան

ԱԺ ճեպազրույցների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատանն ԱԱԾ-ի իրականացրած ստուգումներին և հրապարակված սենսացիոն տեսանյութին, ասաց, որ ամենախիստ կերպով դատապարտում են այս երևույթը:

«Օրենքի ամբողջ խստությամբ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ-ում մենք ունեցել ենք ոստիկանություն, ԱԱԾ, ՊՆ, մարմիններ, որոնք համակարգել են օգնություն ստանալը, այն ուղղորդելը և բաշխելը։ Ես չեմ կարծում, որ միայն պարոն Գրիգորյանը պետք է պատասխան տա տեղի ունեցածի համար։ Շտապօգնության մեքենան ասեղ չի, որ տանես մի տեղ պահես, իմացող թաքցնողները նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց Մարուքյանը։

Նա ընդգծեց, որ թեև, Գրիգորյանը ՀՀԿ անդամ չէ, բայց խմբակցության անդամ է, հետևաբար խմբակցությունը պետք է քաղաքական դիրքորոշում արտահայտի և աջակցի իրավական մարմիններին, որպեսզի օրենքով սահմանված կարգով արդարադատություն իրականացվի։

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ ընդգծեց, որ ապագայում կլինեն այլ բացահայտումներ ևս: «Ցավոք, սա առաջին ու վերջին դեպքը չէ։ Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք էլի նմանատիպ դեպքերի բացահայտման ականատեսը կլինենք»,- ընդգծեց նա։

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս