loader
Չգիտեմ, թե դատարանը ինչ հիմնավորումներով է այդ որոշումը կայացրել. Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Չգիտեմ, թե դատարանը ինչ հիմնավորումներով է այդ որոշումը կայացրել. Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ է եղել դատարանի ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացնելը:

«Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե դատարանը ինչ հիմնավորումներով է այդ որոշումը կայացրել, երբ հասանելի կլինի այդ որոշումը, կծանոթանամ, բայց կարծիք էլի չեմ հայտնի»,- Վանաձորում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նա:

Փաշինյանի կարծիքով՝ քրեական գործի նախաքննությունը պետք է շուտափույթ ավարտվի, դատաքննություն տեղի ունենա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Անդրադառնալով Գրիգորյանի ազատ արձակման դեմ Էջմիածին քաղաքում ընթացող բողոքի ակցիաներին՝ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ հասկանում է մարդկանց դժգոհությունը:

«Բողոքի ակցիա իրականացնելը քաղաքացիների իրավունքն է»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որր Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում բողոքի ակցիա է տեղի ունենում: Քաղաքացիները դեմ են, որ երեկ 25 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ է արձակվել գեներալ Մանվել Գրիգորյանը: Այս պահին քաղաքի մի խումբ բնակիչներ քայլում են փողոցներով և միացման կոչեր հնչեցնում: Բողոքի դուրս եկած էջմիածնի բակիչները պահանջում են, որպեսզի Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս