loader
ՉԻ - Աստղագուշակ․ Տարոն Մարգարյան

ՉԻ - Աստղագուշակ․ Տարոն Մարգարյան

Տարոն Մարգարյան - Կենդանակերպի նշանը՝ Ջրհոս։ 
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի բուրումնավետ իրադարձություններով։

Երկուշաբթին ծանր օր է։ Ալիեւը կհայտարարի, որ ուզում է գրավել Երեւանը։  Թշնամու ագրեսիան կանխելու նպատակով ցուցադրեք ավագանու վերջին նիստի տեսագրությունը։

Երեքշաբթին բարենպաստ է ֆինանսատնտեսական գործունեության համար։ Ամիրյան փողոցի բորդյուրներից մեկը կճաքի։ Անմիջապես բյուջեից 860 մլն դրամ դուրս գրեք՝ բորդյուրի եւ հարակից թփի հիմնանորոգման համար։

Չորեքշաբթի օրը՝ ստեղծագործական բուռն վերելք։ Աշխատակիցներից մեկի բաջանաղը կշահի Քաջազնունու արձանի մրցույթը։ Հանձնարարեք, որ ծաղկավոր գոգնոցը հանի, ապա հաստատեք նախագիծը։

Հինգշաբթի օրը՝ ավագանու նիստ։ Աշխատեք տնից դուրս չգալ, հակառակ դեպքում հետո մի շաբաթ տնից դուրս չեք գա։

Ուրբաթ օրը հանձնարարեք, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության ավտոմեքենաները կայանատեղի մտնելուց առաջ ստուգվեն հակագազ հագած շներով։

Շաբաթը եւ կիրակին անցկացրեք Երեւանի ամենաբարեկարգ համայնքում։

«Չորրորդ իշխանություն»

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս