loader
Դատարանը մերժեց «Սասնա ծռերին» կալանքից ազատելու միջնորդությունը

Դատարանը մերժեց «Սասնա ծռերին» կալանքից ազատելու միջնորդությունը

«Սասնա ծռերից» Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան վերջիններիս խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ, որը դատավոր Մակյանը մերժեց:

Մակյանն ասաց.

«Մեղսագրված արարքների հիմնավորմանը դատարանը կկարողանա պատասխանել բացառապես գործի ավարտին»:

Անդրադառնալով միջնորդություններին՝ նախագահողն ասաց.

«Քննության առնելով ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոցը վերացնելու կամ նրանց ազատ արձակելու, կամ չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը կիրառելուն, դատարանը գտնում է, որ կան հիմքեր միջնորդությունները մերժելուն: Դատարանը մերժում է միջնորդությունները»,-ասաց Մակյանը:

Այդ ընթացքում, ի նշան բողոքի, «Սասնա ծռերը», բացառությամբ Արեգ Կյուրեղյանի, ով նախքան ընդմիջումը տասը ժամով հեռացված էր նիստերի դահլիճից, լքեցին նիստերի դահլիճը:

Ներկա պաշտպանները, ովքեր լքեցին նիստերի դահլիճը, ևս ենթարկվեցին դատական սանկցիայի՝ նախազգուշացում:

«Սասնա ծռերի» և նրանց պաշտպանների բացակայության պայմաններից ելնելով՝ դատական նիստը հետաձգվեց:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս