loader
Դատարանի բակում են սաքուլիկները

Դատարանի բակում են սաքուլիկները

Շարունակվում է մեղադրյալ Քոչարյանի գործով դատավարությունը։ Քննվում է նրա խափանման միջոցը փոխելու հարցը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Մեղադրյալ  Քոչարյանի ազատությունն ու ցմահ ազատազրկումը պահանջող ցուցարարները փոխադարձ մեղադրանքներ և վիրավորանքներ են հնչեցնում: Ցմահ ազատարկում են պահանջում մարտի մեկի տասը զոհերի հարազատները և պարզապես ՀՀ քաղաքացիներ, որոնք չեն ուզում,որ բռնությունը տեղ ունենա նոր Հայաստանում և այլևս խաղաղ ցուցարարների վրա ոչ մի իշխանություն չկրակի:

Իսկ մեղադրյալ Քոչարյանի ազատությունն են պահանջում իր մերձավորները և նրանք, ովքեր ժամանակին եղել են կերակրատաշտի մատույցներում,և պարզապես աջակիցներ: իսկ  «Փաստերի ստուգման հարթակը»  պարզել է աջակիցներից որոշների ինքնությունը (FIP.am 15.05.20192) և տեղեկացնում է, որ մասնակիցների  թվում են եղել կասկածելի անցյալով և վարքագծով հայտնի մի շարք մարդիկ։ Իհարկե, մենք չենք անդրադառնում մեղադրյալ Քոչարյանի աջակիցների անցած ճանապարհին:

Ընթերցողը կարող է նրանց մասին իմանալ վերը նշված հասցեից: Պետք է արձանագրել,որ մեղադրյալի աջակիցներն իրենց սանձարձակություններ էլ են թույլ տալիս : Ակտիվիստ  Գասպարիի գլխին շշով հարվածել են ոստիկանների զգոն հայացքի ներքո, իսկ հարվածողն էլ եղել է մեղադրյալի  մերձավոր շրջապատից: Բերման ենթարկվածներն էլ ազատ են արձակվել:Այ սա է  թավիշի  պերճանքն ու թշվառությունը: Քսան տարի ինչ-որ արել են նույնը շարունակում են: Բան չի փոխվել: Սաքուլիկները դատարանի բակում Սիրուշոյի երգի տակ պարում , ուրախանում են 10 զոհերի հարազատների աչքերի  առաջ, իսկ մեղադրյալին աջակցող լրատվամիջոցներն էլ հոդվածներ են գրում վարկաբեկում Նիկոլ Փաշինյանին և հեղափոխությանը :

Հրաշալի են բաշխել դերերը:Ահա այսպես:Մեղադրյալ Քոչարյանի կայքերից մեկը իբրև թե հոդված է գրել, և երկար-բարակ Նիկոլ Փաշինյանին   վարկաբեկելուց հետո  հոդվածի վերջաբանում գրում է. «Ժամանակը Փաշինյանի դեմ է աշխատում: Մարդիկ տեսնում են, որ Հայաստանում ոչ թե նոր իշխանություն է ձևավորվել, որը լուծելու է երկրի առաջ ծառացած խնդիրները, այլ ձևավորվել է Լևոն Տեր-Պետրոսյանի կցորդ իշխանություն»:

Ինչպես տեսնում ենք իրենք են բարձրաձայնում երկրի առաջ ծառացած խնդիրներից, իսկ խնդիրները մեկ տարում չեն առաջացել, այդ խնդիրները ստեղծել են իրենց տերերը: Ամենասկզբից փաստենք,որ երկրի առաջ ծառացած ամենամեծ խնդիրը Ղարաբաղի չլուծված կոնֆլիկտն է, որ փակուղի է տարել իրենց պաշտպանյալ  մեղադրյալ Քոչարյանը: Մեղադրյալ Քոչարյանի ապաշնորհ արտաքին քաղաքականության արդյունքում Ղարաբաղը դուրս է մղվել բանակցային գործընթացից և կոնֆլիկտի լուծումը փակուղի է մտել:

Իսկ ներքին աղետալի քաղաքականության մասին էլ ՀՀ քաղաքացիներն առանց սարսուռի չեն կարող հիշել:Մարդիկ ինֆարկտ ու ինսուլտ էին ստանում  ունեզրկելով և անօթևան մնալով, իսկ ինքը   յուրայիններով Հյուսիսային պողոտա էր կառուցում,և հայտարարում, թե տնտեսությունն  աճ է գրանցել: Ոնց կարող էր տնտեսությունն  աճել ,երբ, որ եկրի ռազմավարական նշանակության օբյեկտները  «Կույք պարտքի դիմաց» տխրահռչակ ծրագրով հանձնել էր օտարին: Միայն իրեն սխալ բարևելու համար իր կուկուների կողմից դաշնակ Պողոս Պողոսյանի սպանությունը և մարդասպաններն էլ մնացին անպատիժ,  իսկ եթե հավելենք նաև այդ ժամանակահատվածի բարձրաստիճան պաշտոնյաների չբացահայտված սպանությունները պատկերն ամբողջական է դառնում,և հեռացել է պարտված արյունոտ մարտի մեկով: Հանրությունն այսպես է հիշում մեղադրյալ Քոչարյանի ղեկավարման տարիները:

Եվ սրանք,  իրենց խելքով Նիկոլ Փաշինյանին  վարկաբեկելն ավելի «տպավորիչ» են դարձնում կապելով Լևոն Տեր-Պետրոսյանի անվան հետ: Անշուշտ, հոդվածագիրը խիստ մոլորության մեջ է, սա 1998թ չէ, որ Քոչարյանը «հաղթողական» եկավ իշխանության, և պարտվողական արյունոտ մարտի մեկով հեռացավ, սա արդեն  2019 թիվն է, անցել է 21 տարի և մարդիկ տեսել են մեղադրյալ Քոչարյանի ղեկավարման տարիների ավերածությունները և չափուկշռի են բերել,  թե անկախ Հայաստանի ղեկավարներից ով ինչ է արել:Էլ արդեն իմաստ չունեն  այդպիսի  անկապ քարոզչական նյութերը: Իհարկե, մերծվածները հրաշալի են պատկերացնում,որ 2008թ ընտրություններին  Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունն է ճանապարհ հարթել 2018 թ հեղափոխության հաղթանակին: Ինչը չեն կարող ներել մերժվածները:

Եվ եթե հոդվածագիրը  Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության կցորդն է ասում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ապա դա միայն պատիվ կարող է բերել նոր իշխանություններին: Լևոն Տեր-Պետրոսյանը կանոնավոր բանակ է ստեղծել, ղարաբաղյան  պատերազմում հաղթանակ է տարել և հաղթական զինադադար է կնքել: Հոդվածագիրը մի թեթև էլ ահաբեկում է ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանին, որ իրավիճակի անխուսափելի փոփոխության արդյունքում հայտնվելուէ դատվողների կարգավիճակում:

Հետաքրքիր է, սրանց հույսն  ի՞նչն է,որ իրավիճակի փոփոխությունն անխուսափելի են համարում: Դասականը կասեր՝ տառապանքս փորձ ունի...Երկրի առաջ ծառացած խնդիրներից է խոսում մեկը, որ մեղադրյալ Քոչարյանի ջեմեռանդ պաշտպանն է:

Այո,  չենք առարկում հոդվածագրին,որ երկրի առջև բազմաթիվ խնդիրներ են ծառացել,ղարաբաղյան չլուծված կոնֆլիկտ, անասելի չափերի է հասել արտագաղթը, որը սպառնում է երկրի անվտանգությանը, աղքատությունը, երկրի հարստությունը կուտակված է մի քանի ընտանիքների ձեռքում: Իսկ մեղադրյալի որդին հայտարարում է,որ միլիարդատեր չէ, միգուցե՝ միլիոնատեր:

Հարց է առաջանում, էդ ի՞նչ բիզնես է,որ այդքան կարճ ժամանակում այդքան մեծ շահույթ է ապահովել,մանավանդ, որ զրոյից են սկսել: Սա ի միջի այլոց: Իհարկե, մեղադրանքը ծանրագույն է, բայց իրենց պաշտպանյալը բոլոր իրավունքներն ունի դատարանում անմեղությունն ապացուցելու իր հզոր փաստաբանական խմբով:

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս