loader

Հարությունյան. Ժողովրդավարությունն այն է, երբ մի մասը դեմ է, մյուս մասը՝ կողմ (տեսանյութեր)

«Այն, որ ասում են խաղաղ ցույցեր են, համաձայն չեմ: Կարծում եմ՝ այդ հանրահավաքներն անցնում են խաղաղ ցույցերի եզրագիծը: Այնուամենայնիվ, մարդիկ իրավունք ունեն արտահայտելու իրենց քաղաքական հայացքներն այնքան ժամանակ, քանի դեռ չեն խախտել օրենքը»,-լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը լեգիտիմ վարչապետ է, երբ հասարակությունը դեմ է նրան, Հարությունյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ հենց ժողովրդավարությունն էլ դա է, երբ մի մասը դեմ է, մյուս մասը՝ կողմ»:

Այն հարցին, թե ինչպես է վերաբերվում «Մերժի՛ր Սերժին» կարգախոսին, Հարությունյանը նշեց, որ սովորական քաղաքական կարգախոս է:

«Ոստիկանական շղթա ճեղքելը խոսում է ցույցի ոչ խաղաղ լինելու մասին»,- նշեց Դավիթ Հարությունյանը:

«Կա խաղաղ, զենքով, բռնությամբ ուղղորդվող, կարգը խախտող, չխախտող և այլ իրավական բնութագրումներ: Հիմա ես շատ նորմալ եմ համարում, որ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգը», - ասաց Հարությունյանը:

Հարցին, թե իրեն դո՞ւր է գալիս, որ կառավարության նիստին «մի կերպ են հասել՝ զարտուղիներով», նա ասաց. «Շատ տարօրինակ կլիներ՝ ասեի, որ այո, երազում ենք, որ այսպիսի պայմաններում անցկացնեինք կառավարության նիստը, բայց ունենք այն, ինչ ունենք»: 

Տեսանյութերը՝ «Հայաստանի 24»-ի

Հեղինակ՝ Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս