loader
Դեսպաններ են նշանակվել

Դեսպաններ են նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Տիգրան Սեյրանյանը հետ է կանչել Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Տիգրան Սեյրանյանին հետ կանչել Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Չեխիայի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Աշոտ Հովակիմյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Աշոտ Հովակիմյանը նշանակել Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա):

Ուկրաինայում Հայաստանը նույնպես նոր դեսպան ունի:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Տիգրան Սեյրանյանինին նշանակել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիև)»,- նշված է նախագահի ստորագրած հրամանագրում:

Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Արտակ Ապիտոնյանը հետ է կանչվել Շվեդիայի Թագավորությունում և Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արտակ Ապիտոնյանին հետ կանչել Շվեդիայի Թագավորությունում և Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս