loader
Դոն Պիպոյի կողմնակիցները փակել են Էջմիածին տանող ճանապարհները

Դոն Պիպոյի կողմնակիցները փակել են Էջմիածին տանող ճանապարհները

Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում Էջմիածին քաղաքում: Գործողություններն իրականացվում են քաղաքապետարանում և ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության պետ Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Տեղի ունեցածի վերաբերյալ Հայաստան 24-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ Էջմիածնի քաղաքապետարանից: ԵԿՄ լրատվության վարչության պետ Վարդան Վարդանյանը հայտնեց, որ տեղեկություններ չունի: Նա ասաց, որ չի կարողանում աշխատավայր հասնել: Էջմիածին տանող ճանապարհները փակ են: Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի կողմնակիցները կաթվածահար են արել երթևեկությունը:

«Երեկ չէ առաջին օրը, որ իրենք հանրահավաք արեցին, մենք ոչ մի սադրանքի չդիմեցինք, չխոչընդոտեցինք այդ հավաքները: Այսօր քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմնակիցներն օրինական հավաք անելու թույլտվություն ունեն, բայց Դոն Պիպոյի կողմնակիցները սադրանքների են դիմում: Բախում են որոնում, մենք, իհարկե, բախման չենք գնա: Մեր ժողովուրդն է: Գրիգորյանի կողմնակիցները շատ են, իրենք մի 100 հոգով ճանապարհ են փակում»,- փոխանցեց Վարդանյանը:

Հիշեցնենք, որ 2 օր առաջ Էջմիածին քաղաքում բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ պահանջում են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը: Քաղաքացիների և ցույցի կազմակերպիչների պնդմամբ՝ տարիներ շարունակ իրենք ենթարկվել են բռնաճնշումների, քաղաքում առկա են կոռուպցիոն ռիսկեր, նրանք ցանկանում են, որպեսզի իրենց քաղաքապետը հրաժարական տա:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ այս բողոքի ցույցերի կազմակերպիչն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն է, սակայն լրագրողների հետ զրույցուն նա հերքեց այդ լուրերը:

 Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս