loader
ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը հանդիպել է վարչապետի հետ

ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը հանդիպել է վարչապետի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պաոլա Սևերինոյին:

Վարչապետը կարևորել է ԵԱՀԿ-ի հետ համագործակցության հետագա զարգացումը տարբեր հարթություններում, այդ թվում՝ հակակոռուպցիոն ոլորտում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության առաջնահերթություններից մեկն է և այդ ուղղությամբ գործադիրը հաստատակամորեն շարունակելու է հետևողական քայլերը: Միաժամանակ, վարչապետը հավելել է, որ Հայաստանն այս ոլորտում անհրաժեշտ է համարում միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակումն ու վերջիններիս կողմից հնարավոր օժանդակությունը:

Պաոլա Սևերինոն ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները և համոզմունք հայտնել, որ դրանք կլինեն արդյունավետ:

Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է ակտիվ համագործակցության ՀՀ կառավարության, այդ թվում արդարադատության նախարարության հետ՝ հակակոռուպցիոն ոլորտում բարեփոխումների իրականացմանն օժանդակություն ցուցաբերելու նպատակով:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ նախատեսվող բարեփոխումները կնպաստեն կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչն էլ իր հերթին կխթանի  բիզնես միջավայրի բարելավումն ու արտաքին ներդրումների ներգրավումը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս