loader
Եղիազարյան. Սամվել Բաբայանը ժամ առաջ պետք է լինի տանը

Եղիազարյան. Սամվել Բաբայանը ժամ առաջ պետք է լինի տանը

Այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանի մոտ մեկնարկել է Արցախի հերոս, դատապարտյալ Սամվել Բաբայանի արդարացման պահանջով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու և այնուհետև նրան ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիան:

Սամվել Բաբայանի կողմնակիցները գտնում են, որ վճռաբեկ բողոքը, որն ընդունվել է մայիսի 2-ին, պետք է արագ վարույթ ընդունվի, ոչ թե օրենքով սահմանված կարգով 3 ամսվա ընթացքում:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը:

«Արմեն Մկրտումյանն այն դատավորներից է, ում հետ կապված եվրադատարանն անվանական որոշում է կայացրել,այսինքն նա գործել է օրենքին հակառակ: Սա խայտառակություն է: Կարծում են՝ վճռաբեկ դատարանի դատավոր Արմեն Մկրտումյանի գործոնը խանգարում է, որ գործը վարույթ ընդունվի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության խմբի անդամ Անդրանիկ Թևանյանը՝ հավելելով, որ ԱԺ երկու պատգամավորի ստորագրությունը բավարար է, որպեսզի խափանման միջոց կալանքը փոխարինվի ազատությամբ:

Նա նշեց, որ այսօր ներկայացնելու է «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Հովիկ Աղազարյանի ստորագրությունները:

«Շնորհակալ եմ բոլոր պատգամավորներին, ովքեր ստորագրել են: Կարծում եմ՝ սա այն տրամաբանության շրջանակներում է, որն ունեցել ենք հեղափոխության գործընթացքում: Մենք երաշխավորում ենք Սամվել Բաբայանի պատշաճ վարքագիծը և վստահեցնում, որ վերջինս մինչև գործի վերջնական ավարտը թույլ չի տա որևէ անթույլատրելի վարքագիծ, որը հիմք կտա նորից կալանավորելու նրան: Այսինքն՝ նա չի խանգարի դատական գործին, չի միջամտի պրոցեսին»,-նշեց նա:

Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը, ով նույնպես մասնակցում էր ակցիային, նշեց, որ Սամվել Բաբայանը ժամ առաջ պետք է լինի տանը: 

«Սամվել Բաբայանը ստեղծած, հնարովի հերոս չէ: Չի կարելի հերոսի հետ տմարդի վերաբերվել», - ասաց նա:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս