loader
Եգորյան. Տաթևիկ Գրիգորյանն այն դատավորը չէ, ով պետք է այս գործը նախագահի

Եգորյան. Տաթևիկ Գրիգորյանն այն դատավորը չէ, ով պետք է այս գործը նախագահի

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանն այսօր մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը` անհիմն լինելու հիմքով:

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանը Տաթևիկ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելիս անդրադարձել էր նրա մասնագիտական որակներին՝ նշելով, որ Տաթևիկ Գրիգորյանն այն դատավորը չէ, ով պետք է այս գործը նախագահի: Նրա խոսքով, նախագահողն իր գործունեությամբ ոտնահարում է դատարանի հեղինակությունը, որը կամ մասնագիտական անհրաժեշտ չափանիշներին չհամապատասխանող որակի արդյունք է, կամ` դիտավորության:

Սեֆիլյանի և մյուսների` նիստերի դահլիճում գտնվող աջակիցներն ու հարազատները «բացարկ», «հեռացիր» բացականչություններով էին արձագանքել պաշտպանի այս միջնորդությանը, որը նախագահողին դուր չէր եկել և նա մինչև դատաքննության ավարտը դատական նիստերի դահլիճից նրանց հեռացնելու որոշում էր կայացրել: Սակայն, նիստերի դահլիճում գտնվողները չէին ենթարկվել դատական կարգադրիչներին: Նախագահողը երկրորդ անգամ ընթերցեց իր որոշումը և կոչ արեց աջակիցներին լքել նիստերի դահլիճը, որին ի պատասխան աջակիցներն սկսեցին վանկարկել «հեռացիր»: Գրիգորյանը հայտարարեց դատական նիստը հետաձգելու մասին և լքեց նիստերի դահլիճը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 2-ին: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս