loader
Էլի մոտենում ենք այդ կոստյումի տրամաբանությանը. Նիկոլ Փաշինյան

Էլի մոտենում ենք այդ կոստյումի տրամաբանությանը. Նիկոլ Փաշինյան

Ես չէ, որ որևէ մեկին պետք է պատկերացնեմ ընդդիմության կամ իշխանության դերում: Լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրությանը՝ դառնալով ընդդիմադիր ուժ:

«Ընտրությունը պետք է ընտրողներն անեն, իսկ մեր գործառույթը համարում եմ ընտրողների ազատ կամարտահայտության համար հնարավորություն ստեղծելը: Քաղաքական ուժերի համար պետք է ստեղծվեն հավասար պայմաններ»,- ասաց նա:

Խոսելով Ընտրական նոր օրենսգրքի այն փոփոխություններից, որոնք վերաբերում են կուսակցությունների ընտրության շեմի հաղթահարմանը, Փաշինյանը նկատեց. «Օրենքները գրելիս այնպես անենք, որ այս մեկն անցնի, մյուսը՝ չանցնի: Դա ճիշտ տրամաբանություն չէ, էլի մոտենում ենք այդ կոստյումի տրամաբանությանը: Պետք է սկզբունքները որդեգրվեն: Մի կողմից ասում են՝ վայ, ահազանգ, Հայաստանում միակուսակցական դիկտատուրա է հաստատվում, մյուս կողմից՝ վայ, Կապանում միակուսակցական դիկտատուրան պարտվեց, ամեն ինչ ավելի քանդվեց: Հիմա ի՞նչ ենք ուզում, ժողովուրդ ջան, եկեք կողմնորոշվենք»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս