loader
«Ելք»․ Ունեցել ենք հասարակական կարգի խախտում, որն արձանագրվել է երկուստեք

«Ելք»․ Ունեցել ենք հասարակական կարգի խախտում, որն արձանագրվել է երկուստեք

Լուսանկարը՝ medialab-ի

«Մենք գործ ունենք մի կողմից քաղաքական ուժի հետ, որն ընտրել է ոչ քաղաքական գործիքակազմ, մյուս կողմից՝ քաղաքական ուժի հետ, որ կիրառում է անհամաչափ ուժ. արդյունքում տուժում է ավագանու ինստիտուտը, ավագանու հեղինակությունը»,- «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանն ասաց Երևանի ավագանու «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպին:

«Նիստի ընթացքում մենք ունեցել ենք հասարակական կարգի խախտում, որն արձանագրվել է երկուստեք, մի կողմից այդ նյութի ներս բերելն ավագանու նիստին, մյուս կողմից բիրտ ուժի կիրառումը: Ես մեղադրում եմ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին՝ բիրտ ուժ կիրառելու համար, միաժամանակ նշում եմ, որ այն գործիքակազմը, որ ընտրել է «Երկիր ծիրանի» խմբակցությունը, մեզ համար խորթ է»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս